Քիմ Քարդաշյանի քույրը լուսանկարվել Է Մերիլին Մոնրոյի ոճով

12:39, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քենդալ Ջենները, Love Magazine հանդեսի համար լուսանկարվել Է այն կերպարով, որին ոճաբաններին ոգեշնչել Է Մերիլին Մոնրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը: 
Մանեկենուհուն լուսանկարել են կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ մազերը հարդարելով ռետրո-ոճով եւ մակիաժն անելով 1950-ական թվականների ոգով: Կերպարն ամբողջացրել են խոշոր մարգարտե մանյակով: Ֆոտոսեսիայի հեղինակն Է դարձել Ջոն Ռենքինը:   
Love Magazine-ի խմբագրությունն իր Instagram-օգտահաշվում մի քանի կադրեր Է ներկայացրել Քենդալի նկարահանումներից, ինչպես նաեւ հրապարակել Է ֆոտոսեսիայի մոտիվներով արված տեսահոլովակ:
Քենդալ Ջենները մոդել Է աշխատում 13 տարեկանից: Նա  Victoria՚s Secret-ի «հրեշտակներից» մեկն Է եւ Estee Lauder բրենդի դեմքը:


© 2009 ARMENPRESS.am