Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ շարժական հեռախոսը կեղծված Է. ՏՀԶԿ

12:55, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե յուրաքանչյուր հիգերորդ շարժական հեռախոսը եւ տեսախաղերի համար յուրաքանչյուր չորրորդ կցուրդը, որոնք վաճառվում են աշխարհում, կեղծված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):  
ՏՀԶԿ-ում նշում են, որ աշխարհում կեղծ տեխնիկայի վաճառքն աճում Է, ինչը վատ Է ազդում գնորդների, արտադրողների եւ պետական ֆինանսների վրա:  
Կազմակերպությունը հրապարակել Է զեկույց՝ նվիրված կեղծ տեղեկատվական-հաղորդակցական սարքավորանքների վաճառքին: Զեկույցի համաձայն, որում վերլուծվում են 2013 թվականի մաքսային տվյալները, կեղծումներին բաժին Է ընկնում այդ տեխնիկայի ամբողջ համաշխարհային առեւտրի 6,5 տոկոսը: Մյուս շուկաներում կեղծումների բաժինը, 2016 թվականի տվյալներով՝ կազմում Է շուրջ 2,5 տոկոս:   
Կեղծ հաղորդակցական տեխնիկայի վաճառքի ընդհանուր ծավալը ՏՀԶԿ-ում գնահատել են 143 միլիարդ դոլար: Ըստ որում կեղծումների երկու երրորդը տեղ Է հասցվում փոստի եւ շտապ-առաքումների միջոցով, ինչը դժվարացնում Է դրանց բացահայտումը: 
Բացի շարժական հեռախոսներից եւ խաղային կցուրդներից, հաճախ կեղծում են հիշողության քարտերը, ձայնարկիչները եւ այլ աքսեսուարներ: Ավելի հազվադեպ՝ կառավարման վահանակները, նոութբուքերը, համակարգիչները եւ պլանշետները:  
ՏՀԶԿ-ն նախազգուշացնում Է, որ կեղծ տեխնիկան կարող Է վտանգավոր լինել օգտատերերի առողջության եւ անվտանգության համար: Օրինակ՝ դրա պատճառով սպառնալիքի տակ կարող են հայտնվել օգտատերերի անձնական տվյալները: 
Կեղծ տեխնիկայի հիմնական աղբյուրը, ՏՀԶԿ-ի զեկույցի համաձայն՝ Չինաստանն Է, հաղորդել Է BBC-ն:   


© 2009 ARMENPRESS.am