Մեքսիկացիները տեկիլայից ամպ են ստեղծել զբոսաշրջիկներին գրավելու համար

13:43, 29 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Զբոսաշրջության վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ ստեղծել են բարձրտեխնոլոգիական համակարգ, որն ամպ Է առաջացնում տեկիլայից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Travel and Leisure-ին: 
Բեռլինի գեղարվեստական պատկերասրահում տեղակայված օբյեկտը ներառում Է ուլտրաձայնային խոնավարարներ, որոնք տեկիլան վերածում են թանձր գոլորշու: Այնուհետեւ այդ մշուշը խտացվում Է, եւ դրանից սկսում են ցած ընկնել ալկոհոլի կաթիլներ: 
Ամբողջ համակարգն այնպես Է սարքաբերված, որ ամպն առաջանում Է եւ սկսում Է «անձրեւել» սոսկ Բեռլինում վատ եղանակի ժամանակ: Զբոսաշրջության վարչությունը հույս ունի այս օբյեկտի օգնությամբ Գերմանիայից զբոսաշրջիկներ գրավել Մեքսիկա:


© 2009 ARMENPRESS.am