Ռոբոտին սովորեցրել են տպել եւ այրել Թրամփի թվիթները

14:57, 29 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ մի անձ ստեղծել Է ռոբոտ, որը տպում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթները, իսկ այնուհետեւ այրում դրանք: Տեղի ունեցածը տեսագրվում Է եւ հրապարակվում @burnedyourtweet Twitter-օգտահաշվում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին: 
Ռոբոտն ավտոմատ կերպով տեքստը տպում Է վճարագրերի թղթի վրա, մոտեցնում հրահանին եւ մոխրամանում այրում պետության ղեկավարի յուրաքանչյուր հրապարակումից հետո: 
Հրատարակությունը նշում Է, որ եթե դա պլանավորվում Է անել հետո Էլ, ապա ռոբոտի տերն ստիպված կլինի շատ հաճախ  դատարկել մոխրամանը:
Թրամփի գրառումների այրման մեքենան մեկնաբանություններում չի պատասխանում հարցերին եւ ոչինչ չի հրապարակում, բացի թղթի ոչնչացման գործընթացի տեսահոլովակներից:

© 2009 ARMENPRESS.am