Վրաստանում ձերբակալվել Է Ուկրաինայի Էներգետիկայի նախկին փոխնախարարին

16:08, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ձերբակալել են Ուկրաինայի վառելիքի եւ Էներգետիկայի նախկին փոխնախարար Իգոր Կիրյուշինին, որին հայրենիքում մեղադրում են հանցավոր կազմակերպման միջոցով «Ուկրնաֆտա» եւ «Ուկրգազդոբիչա» ընկերությունների թանկարժեք ունեցվածքի սեփականման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Facebook սոցիալական ցանցի իր Էջում:  
Կիրյուշինը մեղադրվում Է Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք 2010-ից մինչեւ 2012 թվականներն ընկած ժամանակամիջոցում փոխնախարարի պաշտոնում եղած ժամանակ հանցագործության կատարման մեջ: 
Լուցենկոն նշել Է, որ Վրաստանի դատարանը վճիռ Է կայացրել  Կիրյուշինին 90 օրով կալանելու մասին՝ Ուկրաինա նրան արտահանձնելու որոշում ընդունելու համար:


© 2009 ARMENPRESS.am