Թուրքական համալսարանը հետ է վերցրել Օզդեմիրին տրված պատվավոր դոկտորի կոչումը

16:34, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թունջելի քաղաքում գտնվող Մունզուր համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել հետ վերցնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին դեռևս 2008 թվականին տրված պատվավոր դոկտորի կոչումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը` նշելով, որ պատճառը Թուրքիայի վերաբերյալ Օզդեմիրի հայտարարություններն են:

Համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում են կայացրել Օզդեմիրի կողմից «Թուրքիայի Հանրապետությանը և մեր ազգին նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու» համար:


© 2009 ARMENPRESS.am