«Որոտան» ՀԷԿ-ի վերազինման վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնում սպասարկման և մարման ծախսերի ներառմամբ

17:42, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադի (Որոտան) Հիդրոէլեկտրակայանների վերազինում» ծրագրի իրականացմանն ուղղված 51 մլն եվրո գումարի չափով տրամադրված վարկի վերադարձն ապահովվել էլեկտրական էներգիայի արտադրության ծառայության մատուցման սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

2016 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև կնքվել էր փոխառության պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)՝ առ այն, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է տալիսլ փոխառություն ստանալ «Մայնի Ֆրանկֆուրտի Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպությունից (այսուհետ՝ Կազմակերպություն) «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադի (Որոտան) Հիդրոէլեկտրակայանների վերազինում» ծրագրի իրականացմանն ողղված 51 մլն եվրո գումարի չափով, որոնք կհանդիսանան Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությամբ ստացված արտոնյալ վարկային միջոցների հաշվին իրականացվող ներդրումներ:


© 2009 ARMENPRESS.am