Դոլարը, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել

18:41, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 483,82դրամ: Այն  մարտի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,09 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.04 դրամ՝ արժեզրկվելով 3.39 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 601.53 դրամ է՝ մարտի 28-ի համեմատ այն արժեզրկվել է 6.41  դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 8.49 դրամ` մարտի 28-ի համեմատ այն արժևորվել է 0,01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 279,06 դրամ, ոսկի՝ 19.556,74 դրամ, պլատին` 14.995.19 դրամ:


© 2009 ARMENPRESS.am