Թուրքիայում դադարեցվել է հյուրանոցների ամրագրման հայտնի կայքի գործունեությունը

10:18, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում դադարեցնել հյուրանոցների ամրագրման հայտնի Booking.com կայքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Թուրքական զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիան (TÜRSAB) դիմել էր դատարան` մեղադրելով Booking.com-ին «անբարեխիղճ մրցակցության» մեջ:  Դատարանը բավարարել է ներկայացված հայցը:

TÜRSAB-ի գլխավոր քարտուղար Չեթին Գյուջունը հայտնել է, որ կայքի միջոցով նախապես ամրագրում իրականացրած անձինք որևէ խնդիր չեն ունենա: 


© 2009 ARMENPRESS.am