Թուրքիան արգելել է երկիր մուտք գործել գերմանաբնակ իր նախկին քաղաքացիներին

10:35, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները վերջին ամիսներին թույլ չեն տվել երկիր մտնել Գերմանիայի շատ քաղաքացիների, որոնք նախկինում իրենց համերկրացիներ են եղել: Այս տեղեկությունը հաստատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը Բեռլինում հայտարարել է, որ իրենք հարցը ներառել են օրակարգ և ուսումնասիրություն են կատարում այս առնչությամբ: Նա ընդգծել է, որ երկու երկրի միջև հարաբերությունների լարման հետևանքով դժվար է լուծում գտնել առկա խնդրի համար:

Գերմանիայի ալևիական միությունների համադաշնության անդամ Ուֆուք Չաքըրը ևս հայտնել է, որ այս արգելքի մասին իրենք շատ տեղեկություններ ունեն՝ մասնավորեցնելով, սակայն, որ Թուրքիա մուտքը մեծ մասամբ արգելվել է քրդերի ու ալևիների համար:


© 2009 ARMENPRESS.am