«Եվրատեսիլ»-ի Վրաստանի ներկայացուցիչը երգում է Կոմիտասի «Լորիկ»-ը

12:19, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնած Challenge ֆլեշմոբը շարունակվում է: «Արմենպրես» հաղորդմամբ` այս անգամ մարտահրավերը ընդունել է Վրաստանի ներկայացուցիչ Թաքո Գաչեչիլաձեն, ով կատարել է Կոմիտասի «Լորիկ»-ը ստեղծագործությունը:

Ավելի վաղ, Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Մարտահրավերի էությունը հետևյալն է՝ Արծվիկը կատարում է մի երգ այն երկրի լեզվով, որին նետում է մարտահրավերը, փոխարենն այդ երկրի մասնակիցը պետք է կատարի հայերեն երգ:

Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով մեծ ոգևորությամբ ընդունել էր այն և կատարել «Կաքավիկ» ստեղծագործությունը:

Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաև հայտնի կիպրական «The Jasmine» երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի» երգը:


© 2009 ARMENPRESS.am