Լվացքի մեքենան պարային երաժշտություն Է «կատարել» լվացքի ժամանակ

12:56, 30 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ում մեծ տարածում Է ստանում այն տեսանյութը, որտեղ լվացքի մեքենան դրամ-Էնդ-բեյս Է «կատարում» լվացքի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակը զետեղած alreadytaken74 օգտատերը թմբուկի թակոցները համեմատել Է իռլանդացի երաժիշտ Աֆեքս Թվինի երաժշտության հետ, որը մասնագիտանում Է տեխնոյի, Էմբիենտեի եւ դրամ-Էնդ-բեյսի բնագավառում: Ինքնատիպ ռիթմն ստեղծվում Է, երբ պտտվող թմբուկը լվացվող իրերով թակում Է մեքենայի պատերին:  
«Աֆեքս Թվինի ֆենոմենալ նոր թրեքը»,- ազդարարում Է տեսանյութին կից գրությունը: 
Երկու օրվա ընթացքում հոլովակը հավաքել Է շուրջ 20 հազար լայք եւ ավելի քան տասը հազար ռեթվիթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 

© 2009 ARMENPRESS.am