Վիթխարի ալիգատորն ընդհատել Է գոլֆի մրցախաղը Հարավային Կարոլինայում

14:17, 30 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգում ալիգատորն ընդհատել Է գոլֆի բարեգործական մրցախաղը, որը կազմակերպել Էր Barrier Islands Free Medical Clinic հիվանդանոցը չքավորների բուժման համար փող հանգանակելու նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Post and Courier հրատարակությունը: 
Սողունին նկատել Է հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քերի Մուրը, Նա լուսանկարում Էր գոլֆիստներին եւ ուշադրություն Է դարձրել, որ դեպի նրանց Է սողում վիթխարի ալիգատորը: «Դա իսկական դինոզավր Էր,- ասում Է Մուրը:- Մարդիկ ասում են, թե դա ամենախոշոր ալիգատորներից մեկն Է, որոնց իրենք տեսել են»:


© 2009 ARMENPRESS.am