Մեծ Բրիտանիայում քաղցրեղենում շաքարի պարունակությունը 20 տոկոսով նվազեցնելու ծրագիր Է մշակվել

14:22, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը մանկական ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում մշակել Է ծրագիր, որը մինչեւ 2020 թվականը 20 տոկոսով շաքարի պարունակության նվազեցում Է նախատեսում քաղցրեղենում: Ծրագիրը հրապարակված Է նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանգուցային նպատակը մինչեւ 2020 թվականը 20 տոկոսով շաքարի պարունակության նվազեցումն Է երեխաների համար հիմնական կատեգորիաների մթերքում»,- ասված Է ծրագրի դրույթներից մեկում:  
Թեզիսների համաձայն՝ մթերքներում շաքարի քանակության նվազեցումը պետք Է սկսվի այս տարի եւ հավասարաչափ նվազեցվի տարեկան 5 տոկոսով: Ծրագիրն առանձնացնում Է ինը հիմնական կատեգորիայի մթերքներ, որոնք անհրաժեշտ Է նվազ քաղցր դարձնել. յոգուրտները, փաթիլները, թխվածքը, պուդինգները, պաղպաղակը, քաղցր մածուկները, շոկոլադը եւ կոնֆետները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am