Toyota-ն աշխարհում 2,9 մլն ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձիկների խնդրի պատճառով

15:11, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան ամբողջ աշխարհում շուրջ 2,9 մլն ավտոմեքենա Է հետ կանչում Takata ընկերության արտադրության անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հետկանչի արշավը վերաբերում Է Toyota Corolla սեդանի իններորդ (E120, E130) եւ տասներորդ (E140, E150) սերունդներին, ինչպես նաեւ Toyota RAV4 քրոսովերին: Այս ավտոմեքենաներում, ինչպես նշում Է ընկերությունը, կարող են տեղադրված լինել անսարք պոմպերով անվտանգության բարձիկներ: 
Ընդամենը շուրջ 750 հազար ավտոմեքենա հետ Է կանչվելու Ճապոնիայում, 650 հազարը՝ Չինաստանում, 1,16 միլիոնը՝ Օվկիանիայում եւ Մերձավոր Արեւելքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am