Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

15:40, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Լրագրողների համար դռնփակ հանդիպման ժամանակ, որը տևել է ավելի քան երկու ժամ, կողմերը քննարկել են Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը:

Էրդողանը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում գտնվող գյուլենականներին և, մասնավորապես, առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու, ԱՄՆ-ում նրանց գործունեությունը դադարեցնելու հարցին:

Ավելի վաղ Թիլերսոնը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:


© 2009 ARMENPRESS.am