Fujifilm-ը ֆոտոխցիկ Է թողարկել սելֆիի սիրահարների համար

15:36, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Fujifilm կորպորացիան նորացրել Է ակնթարթային տպման ֆոտոխցիկների հավաքածուն: Դրանում մոդել Է հայտնվել սելֆիի համար հայելիով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Engadget-ին:
Instax mini 9-ով լրակազմում կա հատուկ ոսպնյակ մակրոնկարահանման համար: Լուսանկարչական ապարատները ներկայացված են մի քանի գույներով. կապույտ կոբալտ, երկնագույն սառույց, վարդագույն ֆլամինգո, կանաչ լայմ եւ ծխագույն…  
Պատրաստի լուսանկարներն այս ֆոտոապարատների միջոցով կարելի Է ստանալ փականակը սեղմելուց հետո 90 վայրկյան անց: Մոտավոր արժեքը 70 դոլար Է:
Fujifilm-ը ճապոնական ընկերություն Է, առավել հայտնի Է որպես լուսանկարչական ապարատներ, ֆոտոժապավեններ, կինոժապավեններ եւ ֆոտոմինիլաբորատորիաներ արտադրող: Հիմնվել Է 1934 թվականին, գլխավոր գրասենյակը գտնվում Է Տոկիոյում:


© 2009 ARMENPRESS.am