Ռուսաստանը ցանկանում Է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ. Պուտին

16:57, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր Է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ Է, հերյուրանքներ ու սադրանքներ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին
«Միացյալ Նահանգներում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ СIF-ում շատ են Ռուսաստանի բարեկամները: Ես ցանկանում եմ նրանց ամենից առաջ ասել, որ մենք Միացյալ Նահանգներին ընդունում եւ վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,-ասել Է Ռուսաստանի ղեկավարը՝ Արխանգելսկի միջազգային արկտիկական համաժողովի շրջանակներում պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցին: 
«Ռուսաստանի վերաբերյալ մնացած ամեն ինչ սուտ Է ու հերյուրանք եւ սադրանքներ»,-ընդգծել Է ՌԴ-ի նախագահը:
Պուտինն ասել Է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում Է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: 
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սուտը, հերյուրանքներն ու սադրանքներն օգտագործվում են «ամերիկյան ներքաղաքական օրակարգի համար»:


© 2009 ARMENPRESS.am