NASA-ն Սատուռնի արբանյակի վրա կյանքի գոյության պայմաններ Է հայտնաբերել

13:49, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են Սատուռնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի գոյության համար համապատասխան պայմանների առկայության նշանների մասին: Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝հիմնվելով Էնցելադի ստորսառցյա օվկիանոսի վերաբերյալ տվյալների վրա, որոնք հաղորդել Է NASA-ի «Քասինի» զոնդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետների խոսքով՝ տվյալները վկայում են, որ արբանյակի սառցի տակ տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք անհրաժեշտ են մանրԷների կյանքի պահպանման համար: 
Գիտնականները հիշեցնում են, որ զոնդն ավելի վաղ Էնցելադի վրա ջրածնի առկայություն Է արձանագրել: Նրանք կարծում են, որ այն գոյացել Է օվկիանոսի հատակին հիդրոթերմալ ռեակցիաների ժամանակ: Նրանց կարծիքով՝ ստացված տեղեկատվությունը ցույց Է տալիս Սատուռնի արբանյակի վրա մեթանի գոյացման հնարավորությունը: Իր հերթին, դրա առկայությունը հնարավոր Է դարձնում ջրի մեջ մանրԷների գոյությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 

© 2009 ARMENPRESS.am