«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայազգի աստղը. «Матч ТВ»-ն տեսաֆիլմ է ներկայացրել Մխիթարյանի մասին

16:54, 15 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը կարճամետրաժ տեսաֆիլմ է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հեղինակը նշում է, որ Մխիթարյանը հանդիսանում է հայ ազգի եթե ոչ ամենագլխավոր, ապա գլխավոր դեսպաններից մեկն աշխարհում: «Կարելի է վիճել և ասել, թե Քիմ Քարդաշյանն ու Շառլ Ազնավուրն ավելի մասշտաբային ֆիգուրներ են, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ոմանք նույնիսկ քվեարկել են հայտնի ֆուտբոլիստի օգտին` քվեաթերթիկի վրա գրելով նրա անունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է հեղինակը:

Ֆիլմում անդրադարձ է կատարվել Մխիթարյանի մանկությանը, նրա հորը` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին, ֆուտբոլիստի կարիերայի զարգացմանը` Երևանի «Փյունիկ»-ից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»: Նշվում է, որ Հենրիխի ողջ ընտանիքը կապված է ֆուտբոլի հետ, մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ ՈՒԵՖԱ-ում:       


© 2009 ARMENPRESS.am