Մանչեսթերը չի պատրաստվում գոլազուրկ ոչ-ոքի խաղալ Անդերլեխտի հետ. Մոուրինյո

19:56, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպման մասին, որը կկայանա «Օլդ Թրաֆորդում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

«Առաջին հերթին, եթե գնդակ բաց չթողնենք, ապա հաջորդ փուլ դուրս կգանք, դա շատ կարևոր է: «Անդերլեխտը» հասկանում է, որ եթե գոլ չխփի, ապա դուրս կմնա: Այդ պատճառով տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն չենք պատրաստվում գոլազուրկ ոչ-ոքի խաղալ նրանց հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մոուրինյոի խոսքը մեջբերում է «The Sport Review»-ը:

Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մանչեսթերցիների միակ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը:


© 2009 ARMENPRESS.am