Մոնտեբելոյում հայ ուսանողները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանին

11:01, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կալիֆորնիայից ավելի քան 700 հայ ուսանողները ապրիլի 20-ին հարգանքի տուրք են մատուցել Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուսանողները ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ` պահանջելով արդարության հաստատում Հայոց ցեղասպանության հարցում:

Ուսանողներին են միացել Մեսրոպյան միջնակարգ և ավագ դպրոցի ուսանողները, ովքեր հուշարձանի մոտ քայլերթ են իրականացրել դպրոցական ճամբարից:


© 2009 ARMENPRESS.am