Ահմադինեժադին մերժեցին գրանցել նախագահի թեկնածու

11:33, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: Իսկ գործող նախագահ Հասան Ռոուհանին ներառվել Է թեկնածուների թվում: Նաեւ թեկնածու Է հաստատվել կոշտ ուղեգծի կողմնակից Էբրահիմ Ռաիսին:
Ավելի վաղ Ահմադինեժադը փաստաթղթեր Էր հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար: Մինչ այդ նա հայտարարել Էր, որ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ Էր տվել չմասնակցել ընտրություններին: 
Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող Էին գրանցվել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Այնուհետեւ ընտրություններին նրանց մասնակցությանը պետք Է հավանություն տրվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը պարտավոր Է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել ապրիլի 27-ին:
Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն Է եղել 2005 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2013 թվականի օգոստոսի 3-ը: Նախքան նախագահ դառնալը նա զբաղեցրել Է Արդեբիլի նահանգի նահանգապետի եւ Թեհրանի քաղաքագլխի պաշտոնները:


© 2009 ARMENPRESS.am