Լոնդոնում հայտարարվել Է Միջազգային Բուքերյան մրցանակի համառոտ ցանկը

12:16, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում հայտարարել են Միջազգային Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) համառոտ ցանկը, մրցանակ, որը շնորհվում Է անգլերենով գրականության բնագավառում: Դրանում ներառվել են վեց հեղինակներ «ընդարձակ ցանկից», որում կային 13 գրողների անուններ աշխարհի 11 երկրներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մրցույթի ժյուրին որոշել Է հաղթանակի վեց հավակնորդներին. նրանք են՝ գրողներ Մատիաս Էնարը Ֆրանսիայից, Դավիթ Գրոսմանը եւ Ամոս Օզն Իսրայելից, Ռոյ Յակոբսոնը Նորվեգիայից, Դորթի Նորսը Դանիայից եւ Սամանտա Շվեբլինն Արգենտինայից:     
Ի տարբերություն Բուքերյան մրցանակի, որը սահմանվել Է 1969 թվականին եւ ամեն տարի շնորհվում Է նախկին Բրիտանական Համագործակցության երկրների գրողներին, Միջազգային Բուքերյան մրկանակը սահմանվել Է 2004 թվականին եւ ընդհուպ մինչեւ 2016 թվականը հանձնվում Էր երկու տարին մեկ անգամ: Այժմ այն գրականության բնագավառում նվաճումների համար շնորհում են ամեն տարի: Հաղթող կարող Է դառնալ ցանկացած գրքի հեղինակ, որը թարգմանվել Է անգլերեն: Մրցանակի դրամական պարգեւը կազմում Է 60 հազար եվրո (77 հազար դոլար), որը հաղթող գրողը կբաժանի թարգմանչի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am