Ավստրիայի կանցլերն Աշխատանքի օրվա նախաշեմին իրեն փորձել Է պիցցայի առաքիչի դերում

13:25, 21 Ապրիլ, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնը մեկ օրով իրեն փորձել Է պիցցայի առաքիչի դերում, ինչով հաճելիորեն զարմացրել Է Վիեննայի բնակիչներին: Ծրագիրը կազմակերպել Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին նշվող Աշխատանքի օրվա նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս ակցիայի նպատակն Է՝ ցուցադրել իշխանությունների աջակցությունը միջին դասին, նշել են կուսակցությունում, որի նախագահն Ավստրիայի կոալիցիոն կառավարության ղեկավարն Է:    
Կանցլերը վերամարմնավորվել Է «Դա սեր Է» հայտնի պիցցերիայի աշխատողի դերում: «Ես ցանկանում եմ քաղաքականություն անել ձեզ համար: Ինձ համար կարեւոր Է հասկանալ, թե ինչն Է ձեզ հուզում եւ ինչ եք դուք ինձնից սպասում: Մենք պետք Է երկխոսություն վարենք եւ լսենք միմյանց, ուստի ես որոշեցի անձամբ այցելել ձեզ եւ ուկնդրել»,- նշել Է Քեռնը: 
Քաղաքական գործիչը կերակուր տանողի դերում իր հայտնվելով հիացրել Է սովորական քաղաքացիներին: Ըստ որում նա բնակարանների տերերից հետաքրքրվել Է, թե արդի քաղաքականության ինչ հարցեր են նրանց հետաքրքրում, եւ պատրաստ են արդյոք նրանք առաջարկելու կենսական խնդիրների իրենց լուծումը:
Որպես պիցցայի առաքիչ աշխատող կանցլերի տեսահոլովակը Facebook սորցիալական ցանցի՝ կառավարության ղեկավարի պաշտոնական Էջում արդեն ավելի քան 500 հազար դիտում Է հավաքել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am