Ֆիլիպ Կիրկորովն իր հոբելյանը տասը համերգով կնշի Կրեմլի պալատում

13:56, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն իր 50-ամյակի առթիվ, որը նա նշելու Է ապրիլի 30-ին, կներկայացնի «Ես» թարմացված շոուն: Երեքժամյա տասը համերգներից առաջինն ապրիլի 21-ին կայանալու Է Կրեմլի պետական պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երգիչը հայտնել Է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ես» շոուի բավականին տարողունակ անվանումն ինձ հնարավորություն տվեց այլ կերպ նայել ինձ: Սակայն իմաստավորումն անմիջապես չեղավ. անցյալ տարի պրեմիերայի ժամանակ մենք ավելի քան հարյուր համերգ տվեցինք տասը երկրներում: Այդ ժամանակաշրջանում ես յուրաքանչյուր երգի մեջ ինձ նորովի գտա, որոշ բաներ փոխելով, որոշ բաներ հարմարեցնելով ինձ»,-պատմել Է Կիրկորովը: 
Բացի համերգներից, Կրեմլի պալատի ճեմասրահում գործելու Է «Ես» շոուին նվիրված ֆոտոցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են արտիստի 90 ամենահայտնի հագուստները տարբեր տարիների հոլովակներից ու համերգային ծրագրերից:

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am