Աբդուլլահ Գյուլի որդին Թուրքիայում հանրաքվեի ժամանակ «ոչ» է քվեարկել

19:57, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի որդին` Մեհմեթ Էմրե Գյուլը, ով կրթությունը շարունակում է Անգլիայում, Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ քվեարկել է «ոչ»-ի օգտին:

Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական posta.com.tr-ն: Մեհմեթ Էմրե Գյուլը քվեարկությանը մասնակցել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում, որտեղ նրանից բացի քվեարկել է նաև Թուրքիայի ևս մեկ այլ քաղաքացի: Քվեատուփից հանված երկու քվեաթերթիկներն էլ եղել են «ոչ»-ի օգտին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:


© 2009 ARMENPRESS.am