Մխիթարյանը զորակցություն է հայտնել Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին

20:56, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել Նիգերիայում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղի համատեղ դիտման ժամանակ տեղի ունեցած ողբերգությանը զոհերի ընտանիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից: Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժական հանգստության համար և ուժ ու կորով մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից»:

Նիգերիայի Քալաբար քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղի համատեղ դիտման ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել: 


© 2009 ARMENPRESS.am