Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում

18:19, 23 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյան վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ մնացին միանգամից 1.5 միավորով:

Գերմանիայում անցկացված մրցաշարը Լեւոն Արոնյանն անցավ առանց պարտության: Նա ոչ ոքի խաղաց Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի եւ մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով:


© 2009 ARMENPRESS.am