Սերժ Սարգսյանը դիտել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցադրության բացառիկ ցուցանմուշները

12:23, 24 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված ցուցադրության օրինակները:


© 2009 ARMENPRESS.am