Մտքերս հայրենակիցներիս հետ են. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

20:02, 24 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

«Ապրիլի 24, 1915 թվական... Հայաստանի պատմության սև օրը: Իմ մտքերն իմ հայրենակիցների հետ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:

Մխիթարյանը նաև տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը: 


© 2009 ARMENPRESS.am