Իվանկա Թրամփը հերքել Է Սիրիային հարվածելու հոր որոշման վրա իր ազգեցության մասին լուրերը

10:18, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել Է, որ չի ազդել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: Այս մասին, ինչպես հայտնել Է ABC News հեռուստաալիքը, նա պատմել Է Գերմանիա կատարած՝ իր այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
«Դա  ոչ կոռեկտ մեկնաբանություն Է,- հայտարարել Է Իվանկան, որն ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն Է:- Պետության ղեկավարը չի կարող որոշումներ ընդունել՝ հիմնվելով զուտ հույզերի վրա»:
Նա պարզաբանել Է, որ հայրը համաձայն Է եղել իր տեսակետին, սակայն «հատուցման» հարված հասցնելու հրամանը տրվել Է կառավարությունում ամենաբարձր մակարդակով կայացած կոնսուլտացիաներից հետո:



© 2009 ARMENPRESS.am