Պուտինը եւ Մերկելը մայիսի 2-ին կհանդիպեն Սոչիում

14:26, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հավաստել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ դա հաստատել»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: 
Մարտի 16-ին Մոսկվայում ընդունելով Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին՝ Պուտինը հայտնել Է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին սպասում Է մայիսի 2-ին: «Լավագույն մաղթանքներս փոխանցեք ֆեդերալ կանցլերին: Մենք տիկին Մերկելի այցին սպասում ենք մայիսի 2-ին»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am