Մահացել է «Գառնուկների լռությունը» հայտնի ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմը

21:08, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմը մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Guardian-ը, հայտնի ռեժիսորը մահացել է 73 տարեկան հասակում: Նշվում է, որ Դեմի մահվան պատճառը քաղցկեղն է:

Ջոնաթան Դեմի կարիերայի գագաթնակետը եղել է «Գառնուկների լռությունը» հայտնի թրիլլերը: Ֆիլմը ստացել է 5 օսկար: Ջոնաթան Դեմն այդ ֆիլմի համար արժանացել է Օսկարի «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում: 


© 2009 ARMENPRESS.am