Ավստրալացին շնաձկանը նկարահանել Է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին

12:05, 27 Ապրիլ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի լուսանկարիչ Դեւիդ Ֆինլեյը, որը դրոնից նկարահանում Էր Քիամա լողափը եւ շրջակայքը, պատահաբար շնաձուկ Է հայտնաբերել երեք սերֆինգիստների անմիջական մոտակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mashable-ը: 
«Այնտեղ շնաձուկը հենց ջրի երեսին Է»,- ասում Է Ֆինլեյը իր հարապարակած տեսանյութում: Տեսահոլովակում իրոք հեշտությամբ կարելի Է տեսնել գիշատչին, որը նախ լողում Է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին, իսկ ավելի ուշ հեռանում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am