Հայաստանի մուայթայի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

13:01, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մուայթայի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը: «Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը և արցախցի երկու մարզիկ, որոնց անունները դեռ վերջնական հայտնի չեն: Այս օրերին հավաքական թիմը Լիբանանում` Բեյրութում հավաք է անցկացնում գլխավոր մարզիչ Գոռ Գևորգյանի ղեկավարությամբ»,- ասաց Բրուտյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 2-13-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: 


© 2009 ARMENPRESS.am