Հանրաքվեից հետո ԵՄ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները բարդացել են. Մերկել

13:34, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սահմանադրական ուղղումների շուրջ կայացած հանրաքվեն լրջորեն բարդացրել Է հարաբերությունները Բրյուսելի եւ Անկարայի միջեւ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Focus-Online-ը, ապրիլի 27-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Մենք հարգում ենք սահմանադրական ուղղումների մասին որոշում ընդունելու թուրք ժողովրդի իրավունքը»,- ասել Է նա, դրա հետ մեկտեղ նշելով, որ մեծ անհանգստություն են առաջացնում քվեարկության ժամանակ տեղ գտած խախտումների վերաբերյալ հաղորդումները: «Թուրքական կառավարությունը պետք Է ուշադրության առնի այդ հանգամանքը»,-հավելել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ «Թուրքիան վերջնականապես երես Է թեքել Է Եվրոպայից, բնավ լավ չԷ»:


© 2009 ARMENPRESS.am