«Հրազդան» ՔԿՀ-ում 42-ամյա կալանավոր է մահացել

13:57, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 42-ամյա  կալանավոր Ռաֆայել Թադևոսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Կալանավորն իրեն վատ է զգացել, շտապօգնության ծառայությունը արագ ժամանել է, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել, քանզի Թադևոսյանն արդեն մահացել էր»,-նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի կալանավորի մահվան պատճառը:

Ռաֆայել Թադևոսյանը դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2 մասով:

Նա նախկինում երեք անգամ դատված է եղել:  


© 2009 ARMENPRESS.am