Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա

15:15, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում «Շիրակ»-ը հերքում է լուրերն այն մասին, թե Վահան Բիչախչյանը կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի մամուլի ծառայությունը հերքում է լուրերը: «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am