«Քասինի»-ն վիթխարի փոթորիկներ Է տեսագրել Սատուռնի մակերեւույթին

16:12, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քասինի» զոնդը հաջողությամբ Է կատարել առաջին թռիչքը Սատուռնի օղակների եւ վիթխարի մոլորակի միջեւ ընկած դատարկության  միջով եւ ստացել  դրա մթնոլորտի վերին շերտերի փոթորիկների ամենամանրամասն լուսանկարները եւ տեսագրությունները, ինչի մասին հայտնել Է NASA-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
«Ոչ մի այլ զոնդ այդքան մոտ չի թռել Սատուռնին: Մենք սոսկ կարող Էինք ենթադրել՝ հենվելով տեսության եւ կանխագուշակումների վրա, որոնք ստացվել են Սատուռնի օղակների միջեւ կատարված մեր թռիչքների շնորհիվ, թե մեզ հատկապես ինչ կսպասի օղակների եւ մոլորակի միջակայքում: Ես ուրախ եմ բոլորին հայտնելու, որ Քասինին հաջողությամբ անցավ այդ «անցքով» եւ մնաց հիանալի վիճակում»,- հայտարարել Է NASA-ում «Քասինի» արաքելության ղեկավար Էռլ Մեյզը:     
Ստացված լուսանկարները եւ մյուս տվյալներն, ինչպես հույս ունեն գիտնականները, մեզ կօգնեն հասկանալու, թե ինչպես Է գործում վիթխարի մոլորակի մթնոլորտը եւբացահայտելու օղակների առաջացման գաղտնիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 



© 2009 ARMENPRESS.am