Լիդիանը հայտարարում է Անկախ խորհրդատվական խմբի կազմավորման մասին

17:01, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիդիանը ուրախ է տեղեկացնել, որ ձևավորվել է Անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ: 7 անդամից բաղկացած Խումբը իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը, հետևելով, որ այն իրականացվի պարտավորվածությանը համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Խումբը նախագահելու է պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետ դոկտոր Ջոն Հարքերը: 


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ և առարկայական խորհրդատվություն: Սա  ներառում է բնապահպանական կառավարումը, սոցիալական կառավարումը, հանրային առողջությունը, ջրի կառավարումը, ինչպես նաև կենսաբազմազանությունը, թափոնների և ցիանիդի կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը և մարդու իրավունքները:
Խումբը կապի մեջ կլինի Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ և լիազորված կլինի՝

Խումբը անմիջականորեն առնչվելու է Ամուլսարի հանքի շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ:
Բոլոր անդամները ներկայացված են հանձնախմբում որպես անհատներ: Խմբի կազմը հետևյալն է՝

Նախագահ դոկտոր Ջոն Հարքերը մեկնաբանել է Խմբի ստեղծումը.- «Խումբը բաղկացած է անկախ տեսակետ ունեցող մարդկանցից, ովքեր ունեն լիարժեք կարողություն ուսումնասիրել բարդ իրավիճակներ և առաջարկել հստակ խորհուրդներ: Ուստի, այս իրողությունը թույլ կտա շահագրգիռ կողմերին վստահությամբ ընդունել պատասխանատու առաջընթացը, որը կարող է առաջարկել հանքարդյունաբերությունը: Մենք պատրաստ ենք այս խնդրին»:  

Լիդիան ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրենՀովարդ Սթիվենսոնը նույնպես մեկնաբանել է Խմբի ստեղծումը. - «Լիդիանը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը միջազգային լավագույն փորձի չափանիշներին համապատասխան: Մենք Հայաստանում ԱՃԹՆ-ի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության) ներդրման գործընթացքում առաջատար դերակատարներից ենք, մենք պարտավորվել ենք կիրառել ոլորտի լավագույն միջազգային փորձը մեր գործունեության ողջ ընթացքում, և հետևելու ենք Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին: Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը, որն անկողմնակալ ուսումնասիրելու է մեր գործունեությունը, մեր կամավոր նախաձեռնությունն է, որը մենք պարտավորվել ենք իրականացնել, որպես մեր Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման պարտավորություն: Ակնկալում ենք հիմնել դրական և կառուցողական հարաբերություններ Խմբի հետ և աշխատել միասին՝ բոլոր շահագրգիռ կողմերի օգուտները Ծրագրից առավելագույնի հասցնելու համար»: 


© 2009 ARMENPRESS.am