ՌԴ ՀՌՕ-ի զորքերի հրամանատարն ստուգել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ուժերի մարտական պատրաստվածությունը

17:19, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորած համալիր հանձնաժողովը ստուգել Է ուսումնական գործընթացի կազմակերպումն ու մարտական պատրաստվածությունը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, ինչպես նաեւ զորամիավորման ստորաբաժանումների նախապատրաստումը ուսուցման ամառային շրջանի սկսվելուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունում, աշխատանքային ուղեւորության ընթացքում Ալեքսանդր Դվորնիկովն անցկացրել Է ահաբեկչությանը դիմակայելու հրամանատարաշտաբային վարժանք, այցելել Է հանրակացարաններ, զորանոցներ, հոսպիտալ, «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորափորձարանների նյութական բազա եւ Գյումրիի կայազորի զինվորական ավաններում տեղակայված սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներ:
Զորամիավորման մարտական մեքենաների հավաքակայաններում ՀՌՕ-ի հրամանատարը ծանոթացել Է սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան շահագործման ամառային ռեժիմի փոխադրելու եւ դրանց սպասարկման միջոցառումներին:
Բացի այդ, օկրուգի զորքերի հրամանատարը անձնական հարցերի շուրջ ընդունելություն Է կազմակերպել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձնակազմի համար:



© 2009 ARMENPRESS.am