Տայվանցին Հիմալայներում 47 օր դիմացել Է աղով ու ջրով

17:53, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանցի Լյան Շեն-Յուեին, որը 47 օր առաջ կորել Էր Հիմալայների նեպալյան մասում, ողջ են  հայտնաբերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:
21-ամյա ճանապարհորդը եւ նրա ընկերուհին՝ 19-ամյա Լյու Չեն-Չուն, անհայտ կորել Էին մարտի 10-ին: Երիտասարդներն արշավի ժամանակ հայտնվել Էին ձնաբքի մեջ: Փրկվելով տարերքից՝ նրանք շարժվել են գետի երկայնքով դեպի ցած, հույս ունենալով հասնել  մերձակա գյուղերից մեկը, մինչեւ որ հայտնվել են փակուղում:    
Երիտասարդների ապարդյուն որոնումները շարունակվում Էին երկու շաբաթ:
Երիտասարդին փրկարարները հայտնաբերել են ծովի մակարդակից 2600 մետր բարձրության վրա գտնվող նեպալյան Դհադինգի շրջանի Թիփլինգ գյուղի մերձակայքում: Ուղեկից աղջիկը՝ Լյան Շեն-Յուեն, մահացել Էր փրկարարների ժամանումից երեք օր առաջ:
Associated Press-ը նշում Է, որ մթերքի պաշարը զույգին բավականացրել Է մի քանի օր, ինչից հետո երիտասարդները ստիպված են եղել սնվել աղով, ձյունով ու ջրով: 47 օրվա ընթացքում ճանապարհորդը կորցրել Է 30 կիլոգրամ:


© 2009 ARMENPRESS.am