ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ԱԽ-ին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել ՌԴ-ի նկատմամբ

21:08, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր ճնշումները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե Դամասկոսի, որպեսզի բարելավվի Սիրիայում հումանիտար վիճակը և վերջ տրվի այդ երկրում հանցագործություններին: Նման համոզմունք է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ԱԽ նիստում:

«Ձեզնից շատերը խոսում էին, որ պետք է ճնշում գործադրել սիրիական ռեժիմի նկատմամբ: Իրականում դա այդպես չէ: Մենք պետք ճնշում գործադրենք Ռուսաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանը շարունակում է քողարկել սիրիական ռեժիմը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է դիվանագետը:

Նրա խոսքով` ամբողջ ուշադրությունը և ճնշումը այժմ պետք է ուղղված լինի Ռուսաստանի դեմ, որովհետև նա կարող է տեղի ունեցողին վերջ տալ, եթե ցանկանա: 


© 2009 ARMENPRESS.am