Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիի մեկնարկային կազմում է

22:02, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության դեռևս 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Դարմիան, Էրերա, Կարիգ, Ֆելաինի, Մխիթարյան, Ռեշֆորդ, Մարսիալ: 

 Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


© 2009 ARMENPRESS.am