Վետերանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել

00:05, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վետերանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ռուսական թիմն էր: Հայաստանի հավաքակնա զիջել է մրցակցին 1:3 հաշվով: Հավաքականի կազմում Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Ներսիսյանը ոչ-ոքի խաղաին, իսկ Կարեն Մովսիսյանը և Սերգեյ Գալունցը պարտություն կրեցին:

Այժմ Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է: Հաջորդ տուրում թիմը կխաղա Իսրայելի թիմի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am