Մարիա Շարապովան շարունակում է հաղթել որակազրկումից հետո

00:09, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է հաղթել որակազրկումից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում Շարապովան երկրորդ փուլոմ մրցում էր իր հայրենակից Եկատերինա Մակարովայի հետ: 1 ժամ 19 րոպե ձգված խաղում Շարապովան հաղթել է 7:5, 6:1 հաշվով:

Հաջորդ տուրում ռուս թենիսիստուհին կմրցի էստոնուհի Անետ Կոնտավեյի հետ:


© 2009 ARMENPRESS.am