Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է «Ռեյկյավիկ Օփեն»-ում

00:14, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 3-րդ է «Ռեյկյավիկ Օփեն»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռեյկյավիկ Օփեն»-ի վերջին` 10-րդ տուրում, Մովսեսյանը հաղթեց մրցակցին: 10 հնարավորից հայ գրոսմայստերը հավաքեց 8 միավոր և գրավեց 3-րդ տեղը:

Առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին և Ջորդան վան Ֆորիստը:

 


© 2009 ARMENPRESS.am