Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով

15:19, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին որակազրկվել է 3 խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բելգիացի ֆուտբոլիստը նաև գրավոր զգուշացում է ստացել:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չգրանցվեց: Հանդիպման 83-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Ֆելաինին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնում է 5-րդ տեղում և ունի 64 միավոր:


© 2009 ARMENPRESS.am