Մյանմայում ավտոբուսն ընկել է կիրճը. մահացել է 19 մարդ
15:21, 29 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի արևելքում 40 ուղևորի տեղափոխող ավտոբուսի` կիրճն ընկնելու հետևանքով մահացել է 19 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press-ը:
«19 մարդ մահացել է, ևս 21-ը վնասվածքներ են ստացել»,- հայտնել է նահանգի ոստիկանության ղեկավարը: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Ոստիկանության կարծիքով` ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը արգելակների արգելքի պատճառով:
© 2009 ARMENPRESS.am